|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Շաբաթավերջին Երեւանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, որը, բնականաբար, լիարժեք քննարկել եւ արժեւորել է անցնող երկամյակի գործունությունը, որը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ծավալել է Հայրենիքի դիմագրաված դժնդակ պայմաններում՝ պատվով կատարելով հայրենանվեր իր պարտականություններն ու ծառայությունները:
Ժողովը մշակել է նաեւ առաջիկա երկամյակի ռազմավարությունը, ի խնդիր մեր ազգային, գաղափարական եւ քաղաքական սկզբունքների իրագործման:
Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի ամբողջ կառույցի անունից ( Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա) հաջողություն ենք մաղթում նորընտիր Գերագույն մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ մեր անվերապահ զորակցությունն ենք վերահաստատում հայրենի մեր ամբողջ կառոյցին:
ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե
5 հուլիսի, 2021 թ.
Փարիզ