|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսը, որի գլխին կրակել էին Տուսոնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ոտքի է կանգնել, տեղեկացնում է The New York Times թերթը:
Բուժանձնակազմի օգնությամբ կինը վեր է կացել, մոտեցել լուսամուտին ու մի քանի րոպե դուրս նայել: Բայց դեռ բժիշկները չեն կարող ասել, թե ինչ վիճակում է նրա տեսողությունը. նախկինում վտանգ կար, որ Գիֆորդսը կարող է լրիվ կուրանալ:
Բժիշկների գնահատմամբ, Գիֆորդսի ապաքինման դինամիկան նորմալ է ընթանում, սակայն դեռ վաղ է ասել, թե վտանգն անցել է:
Հունվարի 19-ին Արիզոնայում տեղի է ունեցել Գիֆորդսի վրա կրակած Ջերեդ Լի Լոֆների դատավարության առաջին նիստը: Նրան մեղադրանք է ներկայացվել երեք կետով, այդ թվում` կոնգրեսականին սպանելու փորձի մասով: Երիտասարդին սպառնում է ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: