|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգերի ինքնորոշման իրավունքը ավելի գերակա է, քան պետության տարածքային ամբողջականության իրավունքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով, եթե գերակա չլիներ ինքնորոշման իրավունքը, ապա շատ պետություններ այսօր չէին լինի, եւ չէր լինի հենց ԱՄՆ-ը, որի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը պաշտպանեց այդ իրավունքը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այն, որ մեր պետությունը ստորագրել է Մադրիդյան փաստաթղթի տակ, որտեղ վերոնշյալ երկու իրավունքները հավասարզոր են համարվում, Լեւոն Շիրինյանը պատասխանեց. «Բացի այն, որ Հայաստանում խաղաղությունը շարունակվում է, ես այդ փաստաթղթերում Հայաստանին ձեռնտու այլ բան չեմ տեսնում: Արտգործնախարարն անընդհատ որեւէ դրական բան է փնտրում, բայց ո՞րն է դա»:
Նա հավելեց, որ մենք հստակ գիտենք մեր հակառակորդի ով լինելը. թուրքը պատմության ընթացքում մեզ հետ որեւէ կոմպրոմիսի չի եկել: