|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եթե ԱՊՊԱ-ն իսկապես սոցիալական ծրագիր է, ապա սահմանված 50.000 դրամ տուգանքը նույնպես սոցիալական ուղղվածություն ունի՞:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր հռետորական հարցն է բարձրաձայնել ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի, լրատվության միջոցներն իրենց ուշադրությունը սեւեռում են ապահովագրական պոլիսների վաճառքի վրա` անտեսելով ԱՊՊԱ-յի հետ կապված տեղեկատվության տրամադրումը: Վերջինիս հավաստմամբ` կազմակերպության ստացած բազմաթիվ զանգերը վկայում են վարորդների շրջանում ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայության մասին:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում «Նաիրի» եւ «Ռեսո» ապահովագրական ընկերությունների գործադիր տնօրենները մերժեցին հանգամանքը, որ վարորդները լավ իրազեկված չեն: Ավելին, տնօրենների պնդմամբ` վարորդներն անգամ այնպիսի մանրամասների են տիրապետում, որոնք այնքան էլ կարեւոր չեն: