|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբանանում չորեքշաբթի երեկոյան հրաժարական ներկայացրած 11 նախարարների թվում է նաեւ Դաշնակցության անդամ Աբրահամ Դեդեյանը, որը 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հզբոլլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքեց կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեության քաղաքականացման դեմ:
Հրաժարականին նախորդեցին «Հզբոլլահի» եւ դաշնակից ուժերի ղեկավարների մի քանի ժամ տեւած խորհրդակցությունները, որոնց մասնակցեց նաեւ Դաշնակցության Լիբանանի կառույցի ղեկավար Հովիկ Մխիթարյանը:
Քաղաքական ճգնաժամը երկրում ծագեց, երբ պարզ դարձավ, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց ՙ«Հզբոլլահի» անդամների վրա: