|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երեկ աշխատանքից ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ըստ քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի, Երեւանի գլխավոր ճարտարապետը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:
Այն հարցին, թե ո՞վ կփոխարինի վերջինիս, խոսնակն ասաց. «Դա իրավական ընթացակարգ է ենթադրում եւ բխում է «Համայնքային ծառայության մասին» օրենքի պահանջներից, այսինքն` քանի որ գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային ծառայողի պաշտոն է, ապա ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում, նույն օրենքի համաձայն, այդ պաշտոնը կարող է զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող եւ համապատասխան պահանջները բավարարող անձը: Եվ քանի որ կադրերի այս ռեզերվը վարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ապա քաղաքապետարանը դիմել է վերջինիս»:
Մեզ հասած տեղեկություններով, մոտ օրերս գլխավոր ճարտարապետ կնշանակվի Միքայել Հասրաթյանը: Նա 1962-1975թթ. Երեւանի քաղաքային խորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանի թոռն է: