|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրականում մենք պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել, որովհետեւ ազգին առաջնորդել եւ առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«-Մենք պատերազմում պարտվեցինք, որովհետեւ բանակում աշխատում էր 5-րդ շարասյուն... Այսօր 50-ից ավելի զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք աշխատում էին թշնամու օգտին, գտնվում են կալանքի տակ,-սա է, ըստ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի, 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր պատճառը...
Սա դեռ սկիզբն է... Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է հերթական մամուլի ասուլիսում: Իսկ, թե ինչպիսի «գոռոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում», դատեք ինքներդ...
Հ,գ.- Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել, որովհետեւ ազգին առաջնորդել եւ առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետեւ այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաեւ երեկ եւ այսօր թշմամու օգտին աշխատող...»: