|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Դեկտեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արմավիրում անցկացրեց ավտոերթեր` ընդդեմ ԱՊՊԱ օրենքով ամրագրված պարտադիր ավտոապահովագրման պայմանների եւ ժամկետների:
«Ժառանգություն»-ը պահանջում էր, որ կառավարությունը եւ ԱԺ-ն հետ վերցնի օրենքը, առնվազն 1 տարի ժամկետով այն սառեցվի, օրենքում իրականացվեն այնպիսի փոփոխություններ, որի դեպքում կպաշտպանվեն քաղաքացիների շահերը, եւ ապահովագրությունն ընթանա ազատ եւ արդար մրցակցության պայմաններում:
«Ժառանգություն»-ը կառավարությանը ներկայացրեց քաղաքացիական պահանջագիր, որի պատասխանն ակնկալում էր ստանալ դեկտեմբերի 23-ին: Կառավարության երեկվա նիստում ոչ մի արձագանք չեղավ խնդրի վերաբերյալ եւ, ինչպես տեղեկացրեց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իրենք դեռ սպասում են պատասխանի, բայց նաեւ հետագայում անելիք քայլեր են ձեռնարկում: