|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 24-ին Երեւանի Կոմիտասի այգում դելֆինարիայի բացման դեմ հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիան տեղի կունենա ոչ թե ժամը 13:00-ին, ինչպես հայտարարված էր նախօրոք, այլ դելֆիանարիայի բացումից կես ժամ առաջ` 14:30-ին: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել են էկոլոգիական հասարակական դաշինքից:
Նույն օրը բողոքի ակցիա կանցկացվի նաեւ Կիեւում: Կիեւի էկոլոգների նամակում նշված է, որ այդպես նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների:
Հիշեցնենք, որ դելֆինարիան կառուցվել է առանց հասարակական լսումների անցկացման, չի ստացել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, եւ դելֆինները Հայաստան են ներկրվել առանց թույլատրող փաստաթղթերի: