|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Երեւանի բնակչության շրջանում անցկացրել է հարցումներ` պարզելու համար հեռուստատեսության հեռարձակման թվայնացման անցումային շրջանի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը: Հարցումներին մասնակցել են տարբեր մասնագիտության 196 քաղաքացի` 92 տղամարդ եւ 104 կին: Հարցվածների 95 տոկոսը օգտվում է անալոգային հեռուստատեսությունից, նրանց մեծ մասը բավարար չափով տեղեկացված չէ թվայնացման գործընթացին, շատ չեն նաեւ նրանք, ովքեր կողմ են դրան: «Արդեն մեկ տարուց ավել է` քննարկվում են հեռուստատեսության թվայնացման հետ կապված փոփոխությունները, բայց հանրության իրազեկության մասին ոչ ոք չի խոսում, այն դեպքում, երբ սպառողը հենց բնակչությունն է»,- ասել է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը: