|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հաջորդ օրը քաղաքապետարանի կայքից անմիջապես հանվել է Բեգլարյանի լուսանկարն ու վերջինիս ողջույնի խոսքի ստորագրությունը: Այժմ կայքում Բեգլարյանի ողջույնի խոսքը առանց նրա լուսանկարի եւ ստորագրության է: Ավելին քաղաքապետարանի կայքից, մեղմ ասած, ուղղակի մաքրել են Չոռնի Գագոյի բոլոր հետքերը:
Փոխարենը, Գեւորգ Դանիելյանից ազատվելու հարցում Արդարադատության նախարարությունը շտապողականություն չի ցուցաբերում: Նախարարության կայքում առայսօր որպես նախարար նշված է Գեւորգ Դանիելյանի անունը՝ վերջինիս ողջույնի խոսքով եւ լուսանկարով: