29 03 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 424.11 |
GBP | ⚊ | 496.04 |
GEL | ⚊ | 145.99 |
RUB | ⚊ | 4.26 |
USD | ⚊ | 393.28 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթական ոլորտում իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումների» գործընթացի հետ կապված նորանոր տեղեկություններ են ստացվում։ Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նոր «ծրագիր» է կյանքի կոչվում, որն այս անգամ դպրոցների ներքին «կահավորման» հարցերին է վերաբերում։
Մասնավորաբար, վերջին շրջանում մեզ տեղեկություններ են հասնում, որ դպրոցներին արդեն հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը. տվ յալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին և այլ տիպի գրառումներին, այսինքն՝ այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։
Ըստ այդմ, բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, իշխանություններն այս գործընթացը սկսել են մարզերից, առայժմ «ձեռքի հետ», որպեսզի միանգամից մեծ աղմուկ չբարձրանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում