|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ցանկանում է, որ աստղերին և նրանց ընտանիքներին պապարացիներից պաշտպանող օրենք լինի:
Անջելինան իր ամուսնու հետ վեց երեխա ունի, և հանրահայտ ընտանիքը հաճախ է պապարացիների համար «թիրախ» դառնում: Ջոլին ասել է, որ որոշ լուսանկարիչներ վախեցնում են երեխաներին, քանի որ շատ մոտ են գալիս, և չնայած ինքը չի ցանկանում խանգարել լուսանկարիչներին իրենց աշխատանքն անել, նա երազում է մի օրենքի մասին, որը կստիպեր նրանց հեռավորություն պահել իրենցից և երկար օբյեկտիվներ օգտագործել:
«Ես կարծում եմ և հուսով եմ, որ մի օր օրենքներ կլինեն այն մասին, թե նրանք երեխաներին որքան մոտ կարող են տեսախցիկներով գալ: Որովհետև իմ կարծիքով մի օր հաստատ ավելի պարզ կլինի, որ դա զգացմույնքայնորեն առողջ չէ: Իսկ երկար օբյեկտիվներով դրա կարիքը չկա»,- ասել է Ջոլին: