|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դերասանուհի Անջելինա Ջոլին Vanity Fair ամսագրի հետ հարցազրույցում բացառել է իր եւ Բրեդ Փիթի գաղտնի ամուսնության եւ նոր երեխաներ ունենալու լուրերը. տեղեկացնում է Reuters-ը:
Օսկարակիր դերասանուհին ամսագրին պատմել է «Արյան եւ մեղրի երկիր» ֆիլմի մասին, որի բեմադրիչը հենց ինքն է: Սցենարում պատմվում է մի զույգի մասին, որն ականատես է լինում Սերբիայի եւ Բոսնիայի պատերազմին: «Ես ավելի բաց չեմ եղել: Այս ֆիլմում ես եմ խոսում ուրիշ մարդկանց շուրթերով»,- ասել է նա:
Ջոլին ինքն է գրել ֆիլմի սցենարը` 2 օրվա ընթացքում: Իսկ առաջին ընթերցողը եղել է Բրեդ Փիթը, որը հավանություն է տվել դրան:Դերասանուհին խնդրում է մարդկանց զերծ մնալ քննադատություններից, քանի դեռ ֆիլմը չեն տեսել:
Ակնկալվում է, որ ֆիլմը կինոթատրոններում կլինի այս տարվա դեկտեմբերին: