|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շբաթ երեկոյան, Հիլարի Քլինթոնը ընդունելություն է կազմակերպել Պետդեպարտամենտում: Նա հյուրընկալել էր «Քենեդի» կենտրոնի այս տարվա մրցանակակիրներին:
Նրանց հետ զրույցում Քլինթոնը կատակով է խոսել WikiLeaks-ի մասին, ասել, որ իր սեփական հաղորդագրությունն է արձակելու: «Ես այս իրադարձության մասին փաստաթուղթ եմ գրում, որը վստահ եմ՝ շուտով ձեզ ամենամոտ վեբ-կայքում կգտնեք»,- ասել է Քլինթոնը:
Քենեդու կենտրոնի այս տարվա մրցանակակիրներն էին Օփրա Ուինֆրին, Փոլ Մաքքարթնին, բալետմեյստեր Բիլ Թ. Ջոնսը, քանթրի երգիչ Մերլ Հագարդը և Բրոդվեյի երգահան Ջերի Հերմանը:
Քլինթոնը Մաքքարթնիի հետ զրուցելիս ասել է, որ Բիթլզի Hey Jude երգը իր iPod-ում ամենասիրելի երգն է:
Միջոցառումն ավարտվել է կիրակի օրը տեղի ունեցած համերգով: