|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ես ոչ մի վրիպում էլ թույլ չեմ տվել» ԵՐԿՐԻ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի մեղադրանքը այն մասին, որ Սաֆարյանը վրիպում է թույլ տվել, ասելով որ կոալիցիայում քնարկվել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորության հարցը:
«Մինչև եկող տարվա սկիզբ մենք պետք է ունենանք համաձայնեցված ասելիք, որ պետք է ներկայացնենք ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին»,- տեղեկացրեց Արամ Սաֆարյանը:
Նա վերահաստատեց, որ խորհրդարանում այս թեմայով աշխատանքային քննարկումներ եղել են, որին մասնակցել են բոլոր հետաքրքրված կողմերը: