|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
WikiLeaks-ի ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը Իտալիայի արտգործնախարարությունը անվանել է «խոշոր ահաբեկություն համաշխարհային դիվանագիտության դեմ»:
Այս մասին, ըստ «Ռոյթեր» գործակալության, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին: Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, այս միջադեպը համարժեք է «Սեպտեմբերի 11»-ին: Ֆրատինիի համոզմամբ, սկանդալային այս հրապարակումներից հետո պետությունների միջև վստահությունը կկորի: Նրա խոսքով, WikiLeaks-ի հրապարակած տվյալները նյութ են կրիմինալ հանցագործությունների, որոնց դեմ 10 երկրներում արդեն հարուցվել են քրեական գործեր: Նա կոչ է արել իր երկրի իրավապահներին քննություն սկսել WikiLeaks-ի հրապարակած փաստերի ստուգման ուղղությամբ:
«Ռոյթեր» գործակալությունը միաժամանակ նշում է, որ WikiLeaks-ի սկանդալային հրապարակումները ամերիկյան դիվանագիտության համար նոր «Սեպտեմբերի 11» են նախանշում: