|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սկանդալային ավարտ է ունեցել ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովը:
Պորտուգալական Correio da Manha պարբերականի լրագրողները պարզել են, վրացական պատվիրակությունը գագաթնաժողովի ավարտից հետո հյուրանոց է հրավիրել 80 պոռնիկների: Նրանց խրախճանքը խանգարել է նույն հյուրանոցում հանգրվանած՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի քունը:
Պորտուգալական Correio da Manha-ը գրում է, որ Վրաստանի պատվիրակության անդամները պոռնիկներին ներկայացրել են՝ իբրև իրենց կանայք: Սակայն հինգաստղանի հյուրանոցի աշխատակիցները ճանաչել են սիրո քրմուհիներից մեկին, որի անունը չի հայտնվում: Հյուրանոցի աշխատակազմը ոստիկանություն է կանչել Նիկոլա Սարկոզիի բողոքից հետո միայն:
Հյուրանոց ժամանած օրինապահները արտասահմանյան հյուրերին խնդրել են չաղմկել և կազմել են արձանագրություն: Երեկույթը, որին մասնակցել են նաև հայ պատվիրակներ, ընդհատվել է:
Պորտուգալական պարբերականին հայտնի չէ, թե Միխայիլ Սահակաշվիլին մասնակցե՞լ է, արդյոք, խրախճանքին, թե՞ ոչ: Բայց, որոշ աղբյուրների համաձայն, Վրաստանի նախագահին տեսել են անսթափ վիճակում՝ հյուրանոց նույն հարկում: Իսկ թե Հայաստանի 7 հոգանոց պատվիրակության կազմից ով է մասնակցել այդ խրախճանքին` անհայտ է: Հայտնի է միայն, որ հյուրանոցի մենեջերը հայտարարել է, որ իրենք հայկական պատվիրակության հանդեպ դժգոհություններ չունեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել այս միջադեպը, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն նման երեկույթին հայկական պատվիրակության մասնակցության մասին տարածվող լուրերը «աբսուրդ» է համարել։ «Դա այնքան անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, որ նույնիսկ մեկնաբանությունների կամ հերքման կարիք չունի»,- ասել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարը։
Տես նաև
Պոռնիկներ` ՆԱՏՕ-ի վեհաժողովի վրաց պատվիրակության խնջույքում