կարևոր
5080 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-18 17:44
Աշխարհ

Վատիկանն աշխատանք Է տանում Ուկրաինայի շուրջ դիրքորոշումների մերձեցման համար. Հռոմի պապ

Վատիկանն աշխատանք Է տանում Ուկրաինայի շուրջ դիրքորոշումների մերձեցման համար. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ պատրաստ Է «հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինայում միջնորդության և հակամարտության դադարեցման համար», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 18-ին La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում քահանայապետն ասել Է, որ Վատիկանը «մշտապես հետևում Է իրադարձությունների զարգացմանը»: Նրա խոսքով՝ պետական քարտուղարությունն ուսումնասիրում Է ցանկացած վարկած և գնահատում Է յուրաքանչյուր հնարավորություն, որը կարող Է հանգեցնել իրական հրադադարի և բանակցությունների: Հռոմի պապն ընդգծել Է, որ Վատիկանը փորձում Է զարգացնել «շփումների ցանցը, որը կկարողանար նպաստել կողմերի մերձեցմանը և լուծումների որոնմանը»:

Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ Վատիկանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցույց տալ Ուկրաինային: «Բացի դրանից, Սուրբ աթոռն անում Է անհրաժեշտ ամեն բան գերիներին օգնելու համար», - նշել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Վատիկանում բազմիցս ընդգծել են Սուրբ աթոռի պատրաստակամությունն՝ անելու հնարավոր ամեն բան ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսության հաստատման համար:

Ավելի վաղ La Stampa-ն հաղորդել Էր, որ Վատիկանը պատրաստ Է միջնորդի դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում և առաջակել իր տարածքը հաշտության բանակցությունների անցկացման համար, որոնց կարողանային մասնակցել նաև մյուս կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը