|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լուրեր են պտտվում, թե ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Եվ նրա` դեռեւս ոչ թափուր պաշտոնին հավակնող թեկնածուն է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը:
Շրջանառվող լուրի հավաստիություն ճշտելու նպատակով դիմեցինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանին: Վերջինս ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, եւ Հարություն Քուշկյանը աշխատում է իր պաշտոնում:
Ենթադրվում է, որ այս խոսակցությունների առիթ կարող էին լինել այն, որ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետը դիտողություն էր արել մի քանի նախարարների եւ պահանջել էր 10-օրյա ժամկետում հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույց ներկայացնել:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ ասել է. «Մենք երեկ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի հետ քննարկել ենք նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը հաջորդ շաբաթ պետք է ներկայացվի հանրության դատին: Այդ փաստաթղթերը կտեղադրվեն կառավարության եւ նախարարության կայքէջերում, եւ մենք հանրային քննարկումներ կծավալենք այդ ուղղությամբ»: