|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կոսովոյում 7 մարդու մեղադրանք է առաջադրվել մարդկային օրգանների թրաֆիքինգի միջազգային ցանցում մասնակցություն ունենալու համար, տեղեկացնում է NY Times-ը: Հանցավոր խումբը գործել է Կոսովոյում, Ստամբուլի, Մոսկվայի, Մոլդովայի և Ղազախստանի կարիքավոր մարդկանցից չնչին գումարով երիկամներ և այլ օրգաններ է գնել և վազագույնը 200 հազար դոլարով վաճառել Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում: Հետքննությամբ պարզվել է, որ անգամ շատերը չեն էլ ստացել խոստացված գումարը: Հանցավոր խումբը ղեկավարել է հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Լութֆի Դերվիշին, իսկ վիրահատություններն իրականացվել է նրա որդու կլինիկայում:
Հանցավոր խմբի անդամներ են եղել նաև թուրք բժիշկ՝ Յուսուֆ Սոնմեզը, մի հրեա ֆինանսիստ և 2 այլ՝ թուրք և հրեա բժիշկներ:
Հանցավոր շրջանակը սկսել է բացահայտվել 2 տարի առաջ, երբ Պրիշտինայի օդանավակայանում ոստիկանները գտել են մի թուրք տղամարդ՝ թույլ և գունատ: Նա հայտնել է ոստիկաններին, որ իր երիկամը գողացել են: Ոստիկանները «Մեդիկուս» կլինիկայում հայտնաբերել հրեա մի տղամարդու, ու և փոխպատվաստել էին թուրք տղամարդու երիկամը:
Չնայած որ շրջանակը երկու տարի առաջ է բացահայտվել, ցանցի գլոբալ մասշտաբները և նրա զոհերը դեռ նոր են պարզ դառնում: