close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համով ձկներ` առաջնագծից

Անտեսված ձայներ

30 Դեկտեմբերի 2015, 16:56
 Համով ձկներ` առաջնագծից

Բերքաբերցի Աղասի Թամրազյանի հոբբին ուրախ-ժամանցայիններից չէ, ավելին ՝ վտանգավոր է կյանքի համար: 34-ամյա երիտասարդն արդեն 20 տարի  ձկնորսությամբ է զբաղվում  Ջողազի ջրամբարի  հայկական ափին՝  ադրբեջանցի դիպուկահարների ուղիղ նշանառության տակ:

Աղասու երկու ոտքերն էլ վիրավոր են: Մեկ տարի առաջ՝  դեկտեմբերյան առավոտ էր, կարթով դիրքավորվել էր Ջողազի ափին, դեռ ձուկ էլ չէր բռնել, երբ  հակառակորդն սկսեց կրակել: «8 անգամ կրակեցին, երկուսը կպավ ինձ»,- պատմում է Աղասին:  Առաջինն օգնության են հասել հենակետի զինվորականները,  բուժօգնություն ցուցաբերել:  Գնդակներից մեկը ոտքի վերին,  մյուսը ՝ կրունկի հատվածին էր դիպել: Երկու ոտքից վիրավոր ձկնորսը կարծում է՝ բախտը բերել է. «Ջլերս չեն կտրվել, էլի»:  Քայլում է, ասում.  «Նենց եմ անում` չջոկվի»:

Անցյալ տարվա այս դեպքը, սակայն, բոլորովին էլ չի նվազեցրել Աղասու սերը վտանգավոր ձկնորսության նկատմամբ:  Նախատոնական այս օրերին նրանց տան սառնարանը լի է  սահմանային ջրամբարի համեղ ձկներով.  Մայրը ՝ տիկին Սիրանույշը, սառցախցից հանում է զանազան փաթեթներ, որոնց մեջ սառած, փայտացած ձկներն են` սազան, կարպ, կողակ… Ջողազի ձկնային տեսականին շատ հարուստ է և ամենակարևորը` բնական:  Տիկին Սիրանույշը  20 տարվա ձկնորսի մայր է, դեռ չի կողմնորոշվում` խաշա՞ծը, թե՞ տապակածն է ավելի համեղ:  «Ոնց ուզում ենք, նենց էլ անում ենք»,- ասում է նա: Ինքը՝  Աղասին,  սեղանը սեղան չի համարում, եթե ձուկ չկա:

Տարիներ առաջ  Ջողազի  ջրամաբարն իր ափերին էր հավաքում նաև ադրբեջանցի ու վրացի  ձկնորսների, հիմա  մնացել են  բերքաբերցի մի քանի ձկնորսներ՝ Աղասին ու նրա  «գործընկերները» : Շատերի համար ձկնորսությունը հոբբի չէ, այլ եկամուտ ստանալու և Բերքաբերում մնալու հնարավորություն:

Օրերը տաքանան, Աղասին հին համառությամբ էլի ափ է իջնելու. հակառակորդը հենց դեմ-դիմաց է, այնքան մոտ, որ ձկնորսները  նրանց տեսնում ու լսում են:   Ռիսկային զբաղմունքը թողնելու հորդորներին ի պատասխան՝ ցույց է տալիս  գյուղում հակառակորդի գնդակներից ու ռումբերից ավերված տները: «Դրանք էլ հո ափին չե՞ն»,,- ասում է Աղասին և, ի վերջո, անցնում  «ամենաանառարկելի»  փաստարկին.  «Հա՛մ ձկնորսության սիրահար եմ, հա՛մ էլ ուրիշ ի՞նչ անեմ…»:

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica