Ռուսական օդանավը բռնկվել է հենց օդում. Մոտ 100 դի է հայտնաբերվել
Աշխարհ

Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը բռնկվել է հենց օդում:
Սինայի բնակիչները հայտնել են, որ կործանված օդանավի բեկորները շպրտված են մեծ տարածության վրա:
Վերջին տվյալներով՝ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի:
Reuters գործակալությանը փրկարար ծառայության աշխատակիցը հայտնել է, որ բազմաթիվ դիեր գետնին են, շատերը մահացել են անմիջապես իրենց տեղերում:
Նշենք, որ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի (օդային նավարկության անվտանգության կանոնները և օդային տրոնսպորտի շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով: