Եգիպտոսը բացառել է ահաբեկչության հավանականությունը
Աշխարհ

Արդեն հայտնել ենք, որ Եգիպտոսի երկնքում ռուսական օդանավ է անհետացել՝ 224 ուղևորով: Вести-ն, վկայակոչելով Sky News Arabia-ն, հայտնում է, որ Եգիպտոսը բացառում է ահաբեկչության հավանականությունը:
Եգիպտական կողմի նախնական տվյալներով՝ օդանավը կործանվել է Էն Նահալ լեռնային շրջանում, որտեղ իշխանություններից թաքնվում են ծայրահեղականները: Սակայն Կահիրեն պնդում է, որ կործանման պատճառ կարող էր դառնալ շարժիչի խափանումը կամ օդաչուի կողմից կառավարումը կորցնելը. հայտնում է ТАСС-ը: