close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների նախագիծ է. Վարդան Պողոսյան

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2015, 11:22
 Սա ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների նախագիծ է. Վարդան Պողոսյան

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ներկա են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նախ հարկ համարեց ընդգծել, որ ԱԺ-ին ներկայացված է ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների նախագիծ, քանի որ գործող Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները փոփոխության ենթակա չեն. դրանք կարող են փոփոխվել միմիայն նոր Սահմանադրություն ընդունելու պարագայում:

«Այդ հոդվածները Հայաստանը հռչակում են ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն, մնացածը գալիս է լրացնելու այդ հոդվածները` ամրագրելով անհատի դիրքն այդ պետությունում, ամրագրելով պետություն-անհատ հարաբերությունները»,- ասաց նա:

Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
28 Հունվարի 2021, 08:59 Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica