close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղբորը կացնահարած երիտասարդը ձերբակալվել է. ՔԿ

Իրավունք

18 Օգոստոսի 2015, 21:26
 Եղբորը կացնահարած երիտասարդը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Կատարված քննությամբ պարզվել է սպանության շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիքը։ Նախնական քննության տվյալներով՝ 25-ամյա երիտասարդն սպանվել է 2015 թվականի օգոստոսի 17-ի առավոտյան, կացինով։

Նրան սպանելու կասկածանքով օգոստոսի 18-ին ձերբակալվել է վերջինիս եղբայրը՝ Կ. Կարապետյանը, ով հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։ Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ժամանակ նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը և այն հագուստները, որոնք եղել են նրա հագին դեպքի պահին, դրանք առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica