close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կացնով սպանված երիտասարդը նախկինում դատապարտված է եղել. մանրամասներ

Հասարակություն

18 Օգոստոսի 2015, 12:05
 Կացնով սպանված երիտասարդը նախկինում դատապարտված է եղել. մանրամասներ

Արդեն հայտնել ենք,  որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիայում. տանը կացնահարված են հայտնաբերել 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին: Yerkir.am-ի տեղեկություններով` երիտասարդը հիշյալ տանն ապրում էր մոր և առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ: Նա ուներ 2 եղբայր և 3 քույր: Քույրերն ու եղբայրներից մեկն ամուսնացած են ու ապրում են առանձին:

Ինչպես  պատմեցին հարևանները` սպանվածի ընտանիքի հետ իրենք առանձնապես շփում  չեն ունեցել, քանի որ մայրը` տիկին Սեդան, մշտապես առևտրով է զբաղվել և տանը քիչ է եղել: Հարևանները նաև ասում էին, որ սպանված տղան չէր աշխատում, բայց երբեմն օգնում էր մորը առևտրի հարցում: Հարևանները նաև հայտնեցին, որ ընտանիքի հայրը տարիներ առաջ է մահացել, նախկինում 10 տարուց ավել դատապարտված է եղել: Հարևանների խոսքով` սպանվածը ևս դատապարված է  եղել` հավանաբար ավազակային հարձակման համար: Հոր մահվան ժամանակ նա բանտում է եղել: Այս պահի դրությամբ դեռևս վարկած չկա, թե ինչի համար է նա սպանվել: Հարևանները դեպքի մասին իմացել են, երբ այնտեղ են ժամանել իրավապահները:

Մեր տեղեկություններով` սպանվածը մահացու վնասվածքը ստացել է գլխի շրջանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica