close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ներկայացուցչին հաջողվեց ՀԾԿՀ անդամներին փոխանցել ցուցարարների պահանջը

Քաղաքական

17 Հունիսի 2015, 13:14
 ՀՅԴ ներկայացուցչին հաջողվեց ՀԾԿՀ անդամներին փոխանցել ցուցարարների պահանջը

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀԾԿՀ-ի շենքի մոտ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիա են իրականացնում: Ցուցարարներից` ՀՅԴ ՀԵՄ-ի կենտրոնական վարչության նախագահ Վահագն Մատինյանին հաջողվեց բարձրանալ եւ ներկա գտնվել ՀԾԿՀ-ի նիստին: Նա անգամ ելույթ ունեցավ: Նախ` տեղեկացրեց, որ դեռ երկու օր առաջ ցանկություն է հայտնել նիստին մասնակցելու, սակայն մերժվել է: Պատճառաբանությունը մեկն է եղել՝ «տեղ չկա»:

«Հավանաբար, թյուրիմացություն է եղել»,- արձագանքեց Նազարյանը:

Մատինյանը հայտարարեց, որ թեեւ դրսում է եղել, ելույթներին չի հետեւել, բայց մի բանում բոլորը վստահ են՝ այս սակագինը արդարացված չէ: «Մենք՝ ոչ պրոֆեսիոնալներս, անցած տարիների պարտքերի համար վճարեցինք, եւ դա ներառված էր բարձրացված գնի մեջ, ինչո՞ւ է նորից թանկանում»,- ասաց նա եւ փոխանցեց ցուցարարների խնդրանք-պահանջը՝ չթանկացնել էլեկտրաէներգիան, իսկ եթե հնարավոր չէ այդ հարցին լուծում, խնդրում են հետաձգել որոշման կայացումը, մանավանդ, որ Բիբինը չի էլ եկել:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica