close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի պապը Պուտինին խաղաղության հրեշտակ է նվիրել, Պուտինը Հռոմի պապին` հանրագիտարան

Աշխարհ

11 Հունիսի 2015, 00:54
 Հռոմի պապը Պուտինին խաղաղության հրեշտակ է նվիրել, Պուտինը Հռոմի պապին` հանրագիտարան

Հռոմի պապի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեւել է շուրջ մեկ ժամ: Հանդիպման ավարտին Պուտինը եւ Ֆրանցիսկոս պապը միմյանց նվերներ են մատուցել. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

ՌԴ նախագահը Հռոմի պապին է նվիրել  Քրիստոս Ամենափրկչի  տաճարի պատկերով պաննո, նաեւ Ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր:

Հռոմի պապն իր հերթին ՌԴ նախագահին նվիրել է մեդալիոն` խաղաղության հրեշտակի պատկերով:

«Այս մեդալիոնը, որ ստեղծվել է անցած դարի վարպետներից մեկի կողմից, հրեշտակ է պատկրում, որ  բերում է խաղաղություն, արդարություն, համերաշխություն եւ պաշտպանում է: Այստեղ նաեւ տեքստ կա Ավետարանից այն մասին, որ  Աստվածաշունչը  լույս եւ ուրախություն է բերում կյանք, ինչպես նաև աշխարհաքաղաքական մտորումներ պարունակում մեր ու մեր կյանքի մասին»,- ասել է Հռոմի պապը:

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմի պապի հետ հանդիպմանը դարձյալ ուշացումով էր գնացել` մեկ ժամ:

Ավելի ուշ Պուտինի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ ուշացման պատճառը Միլանում ձգձգվող բանակցություններն են եղել եւ Միլանի փողոցների խցանումները, իսկ Վատիկանում նախապես տեղյակ են եղել հանդիպման սկզբի հետաձգման մասին:

 

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica