close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին հրաժեշտը Խաչատուր Իսկանդարյանին` ապրիլի 1-ին

Մշակույթ

31 Մարտի 2015, 11:01
 Վերջին հրաժեշտը Խաչատուր Իսկանդարյանին` ապրիլի 1-ին

Տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:

 

Խաչատուր Իսկանդարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում: 1938 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարան, տարիներ անց` Երևանի Գեղարվեստական ինստիտուտ, որն ավարտել է 1951 թվականին: Խ. Իսկանդարյանը հեղինակել է մոտ 20 հուշարձան, որոնք տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում և շրջաններում, մասնավորապես՝ Ավետիք Իսահակյանի և Արմեն Տիգրանյանի հուշարձանները` Գյումրիում, Գուրգեն Էդիլյանի դիմաքանդակը` Իջևանում, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը` Արտաշատում, Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը` Վարդենիսում, «Հակոբ Մեղապարտ» հուշարձանը` Երևանում և այլն:

 

Արվեստագետի ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում փոքր ծավալի բրոնզե քանդակները, որոնց մեջ առանձնանում են «Հուշեր հին Երևանից» շարքը, բազմաֆիգուր քանդակները, արվեստագետներին ներկայացնող արձանիկները, Մարտիրոս Սարյանի, Վիկտոր Համբարձումյանի, Մայր Թերեզայի, Օհան Դուրյանի, Մհեր Մկրտչյանի և այլոց դիմաքանդակները:

 

Վարպետը ստեղծել է նաև գեղանկարչական բազմաթիվ ուշագրավ գործեր, զբաղվել խեցեգործությամբ: Իր կյանքի ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, մրցույթների, արժանացել մի շարք մրցանակների և պարգևների: 1957 թվականին «Պարողներ» շարքի համար արժանացել է Հայաստանի երիտասարդական առաջին փառատոնի դափնեկրի կոչման և ոսկե մեդալի, Վիեննայի միջազգային փառատոնի բրոնզե մեդալի, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից՝ արծաթե մեդալի, ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանի և այլ պարգևների: 1967 թվականին Խաչատուր Իսկանդարյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2011-ին` ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման:

 

Իր երկարամյա կյանքը Խաչատուր Իսկանդարյանը նվիրել է արվեստին` իր տաղանդը, հոգու լույսն ու ջերմությունը տալով քանդակներին ու կտավներին: Տաղանդավոր արվեստագետի, մեղմ ու բարի մարդու անունը միշտ վառ կմնա մեր ժողովրդի սրտում:

 

Խաչատուր Իսկանդարյանի հոգեհանգստի արարողությունը տեղիկունենա մարտի 31-ին, ժամը 18:00-20:00-ն, Հայաստանի նկարիչների միությունում /հասցե` Աբովյան 16/: Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 1-ին` Հայաստանի նկարիչների միության շենքում, ժամը 12:00-14:00-ն: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica