close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի Ճարտար համայնքը քաղաքի կարգավիճակ ստացավ

Արցախ

26 Նոյեմբերի 2014, 16:04
 Արցախի Ճարտար համայնքը քաղաքի կարգավիճակ ստացավ

«Արցախպրես»-ը հաղորդում է, որ այսօր տեղի ունեցած` ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հավանություն է տրվել կառավարության առաջարկին` Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տալ քաղաքի կարգավիճակ:


Օրենքն ընդունվել է ձայների` 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։


Հիշեցնենք, որ հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:  Համաձայն դրանց`  առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով այն Ճարտար քաղաքային համայնքի կազմում:


Նշենք նաև, որ Ճարտարը Արցախի ամենամեծ գյուղական համայնքն էր:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica