close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները լավ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում. Իրանի առաջին փոխնախագահ

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2014, 17:57
 Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները լավ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում. Իրանի առաջին փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ:

 

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական կապերը և հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները փոխգործակցության բոլոր ոլորտներում:

 

«Մենք քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկայի ու հեռահաղորդակցության ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

 

Հատուկ ընդգծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը երկկողմ կապերի հետագա սերտացման գործում, ինչը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման կարևոր գործիք է: 

 

Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը: Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեցի Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար:

 

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում», -ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, բարձր գնահատելով տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելիք հարցերը կլինեն երկու երկրների ղեկավարների վերահսկողության ներքո, և առկա խնդիրներն արագ լուծում կստանան: 

 

«Անցած տասնամյակների ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները լավ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում»,-ասել է Էսհաղ Ջահանգիրիին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica