close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ են բողոքները ապահովագրական համակարգից (ինֆոգրաֆիկա)

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

12 Մայիսի 2014, 15:34
 Շատ են բողոքները ապահովագրական համակարգից (ինֆոգրաֆիկա)

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2014թ.-ի առաջին եռամսյակում ստացել է ֆինանսական կազմակերպությունների վերաբերող 850 բողոք' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 444-ի փոխարեն, այսինքն' այս տարի ստացված բողոքների թվաքանակը 91,44-%-ով գերազանցում է 2013թ.-ի առաջին եռամսյակում ստացված բողոքների թվաքանակը:

 

Այս տարվա առաջին եռամսյակում հաշտարարի գրասենյակը ստացել է նաեւ 320 պահանջ-դիմում, որը 100%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված պահանջ-դիմումների թվաքանակը' 160 հատ: Ընդ որում' ստացված բողոքների և քննված պահանջների թվաքանակում գերակշիռ մասը բաժին է ընկնում ապահովագրական ընկերություններին:

 

Այսպիսով' ֆինանսական համակարգին վերաբերող 850 բողոքից գերակշիռ մասը եղել է ապահովագրական ընկերությունների ու գրավատների դեմ` 850 բողոքից 593-ը`ապահովագրական ընկերությունների և 218-ը' գրավատների դեմ:

 

Նշենք, որ ստացված 320 դիմում-պահանջների գերակշիռ մասը եղել է ապահովագրությունների դեմ: Դիմում-պահանջներից 199-ը եղել են ԱՊՊԱ-ի դեմ, 33-ը' տրանսպորտային միջոցի ապահովագրության, 3-ը' գույքի ապահովագրության, 35-ը' բժշկական եւ 1-ը' տուրիստական ապահովագրությունների դեմ:

 

Մանրամասն' ինֆոգրաֆիկայում.

 

 


yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica