Վրաստանը ցանկանում է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների հանդիպում
Տարածաշրջան

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպում՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար․ Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նա հայտնել է Վրաստանի պատրաստակամության մասին` կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։
«Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությունը խթանելու համար»,- նշել է Սամխարաձեն։