ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 6֊ին հանդիպումներ է ունեցել ԵԽ-ում
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 6֊ին հանդիպումներ է ունեցել ԵԽ-ում՝
-Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կաիլիի,
-Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի,
-Հայաստանի հարցով ԵԽ զեկուցող Անդրեյ Կովաչևի,
-ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի,
-Հունաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ներկայացվել են «Դիմադրություն» շարժման մոտեցումները և տեսակետները՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտությունը հաշվի առնելու, անհնար է հասնել խաղաղության, հակամարտության վերջնական ու երկարաժամկետ կարգավորման։
Եվրոպացի գործընկերներին Սաղաթելյանը ներկայացրել է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի դրսևորումները Հայաստանի Հանրապետության, Արցախի նկատմամբ և ակնկալել համապատասխան գնահատական:
Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը:
Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև ՀՀ ներքաղաքական հարցերի, «Դիմադրություն» շարժման նպատակների և ծրագրերի մասին:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
06.07.2022 թ.