close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փորձում են գործող ու նախկին համայնքապետներին «բլոկել». «Փաստ»

Մամուլի տեսություն

7 Հուլիսի 2022, 08:45
 Փորձում են գործող ու նախկին համայնքապետներին «բլոկել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ որոշ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ ինտրիգը շարունակում է մեծանալ։ Օրերս հայտնի դարձավ, որ գործող իշխանությունները գրեթե բոլոր համայնքներում մասնակցելու են իրենց «առաջին համարներով»: Միևնույն ժամանակ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք համայնքների գործող համայնքապետները պատրաստվում են դարձյալ առաջադրվել։

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են այնպես անել, որ գործող, ինչպես նաև նախկին համայնքապետներից ոչ ոք չառաջադրվի, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, փորձում են համառել և պնդել այդ հարցում, այս կամ այն կերպ ճնշումների են ենթարկվում։ Մենք տեղեկություններ ունենք, որ գործընթացում խառնված են հնարավոր ու անհնար բոլոր կառույցները և «համառներին» հասկացնում են, որ անիմաստ գլխացավանքի մեջ չմտնեն։

Այդ մարդկանց շատ հանրամատչելի բացատրում են և բերում կոնկրետ օրինակներ, թե ինչ է եղել «նոր Հայաստանում» այն համայնքապետների հետ, որոնք մի կողմ չեն քաշվել, առավել ևս՝ եթե հաղթել են ընտրություններում: Մեր տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, ինտենսիվ հանդիպումներ են ունենում նաև գործող ավագանիների անդամների հետ՝ նրանց առաջ հստակ խնդիր դնելով կա՛մ չառաջադրվել, կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica