close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել, ոլորտն էլ ամբողջությամբ անտերության է մատնված. Արմեն Գրիգորյան

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 21:18
 Այսօր գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել, ոլորտն էլ ամբողջությամբ անտերության է մատնված. Արմեն Գրիգորյան

Զարգացած են այն երկրները, որոնք բարեկեցիկ են և անվտանգ, զարգացող են այն երկրները, որոնք գնում են այդ ճանապարհով: Հայաստանը որտե՞ղ է, ոչ մեկում, քանի որ մենք երկու սեգմենտում էլ ունենք խնդիրներ. Սարյանի արձանի պուրակում «Դիմադրություն» շարժման կազմակերպած`  «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:

«Զարգանալու համար պետք է ապրեցնել պետությունը, իսկ ապրեցնելու համար հարկավոր է զարգացնել համաչափ: Այդ պարագայում կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը: Ինչքան էլ ասենք` բարձր տեխնոլոգիաների դար է, բայց երկրները, ժողովուրդներին պահում է գյուղատնտեսությունը,- ասաց նա:

Սակայն, ըստ տնտեսագետի, այսօր չունենք այդ ոլորտում քաղաքականություն, ռազմավարական ծրագրեր մշակող գյուղատնտեսության նախարարություն: Մինչդեռ այդ ծրագրերը կլուծեին մեր պարենային անվտանգության խնդիրը, գյուղում ապրեցնելով մարդկանց`  կպահեին գյուղը, մասնավորապես` սահմանամերձ գյուղերը` բարձրացնելով պետության անվտանգության մակարդակը, ի վերջո` նաև պահպանելով գյուղական մշակույթը:

 «Այսօր գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել, ոլորտն էլ ամբողջությամբ անտերության է մատնված»,- ասաց տնտեսագետը:

Մանրամասն` տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica