close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք կարող էինք ասել, որ Հայաստանն ունի ռեալ տնտեսական աճ, եթե օրինակ արդյունաբերության մեջ ունենայինք հստակ ցուցանիշներով աճ. Ստամբուլյան

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 21:05
 Մենք կարող էինք ասել, որ Հայաստանն ունի ռեալ տնտեսական աճ, եթե օրինակ արդյունաբերության մեջ ունենայինք հստակ ցուցանիշներով աճ. Ստամբուլյան

Ցավոք, ինչքան էլ, որ Հայաստանը նպաստավոր պայմաններ ունի դրսից եկած գործարարների համար, մենք չենք կարողացել շատերի համար պայմաններ բավարարել և ունեցել ենք գործարարների արտահոսք՝ մասնավորապես Վրաստան. այս մասին այսօր Սարյանի արձանի հարակից տարածքում  «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Սոցիալական խմբերի մասով մենք լրջագույն խնդիր ունենք։ Ամբողջ աշխարհում գնաճ կա, բայց ամբողջ աշխարհում սոցիալական խմբերի մասով հատկապես արդյունավետ աշխատանք է տարվում։ Այսօր լրջագույն խնդիր ունենք հատկապես հաշմանդամություն ունեցաղ մարդկանց շրջանում, որոնք պետական օգնությունները կրճատվել են։ Գնաճի ֆոնի վրա մենք սոցիալական խմբերի լրջագույն խնդիր ունենք», - ասաց նա։

«Մենք կարող էինք ասել, որ Հայաստանն ունի ռեալ տնտեսական աճ, եթե օրինակ արդյունաբերության մեջ ունենայինք հստակ ցուցանիշներով աճ, գյուղատնտեսության ցուցանիշներ դեռևս չկան, բայց իմ խորին համոզմամբ, դրանք չեն լինի լավագույն, որ մենք կարողանանք ասել, որ աճ ունենք», - նշել է նա։

Ըստ պատգամավորի՝ այս հարաբերական աճի ցուցանիշները հնարավոր է, որ չշարունակվեն և կունենանք անցյալ տարվա պատկերը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի արտահանումն ու ներմուծումն ավելացել է աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, այլ ոչ թե նրա պատճառով, որ բնակչության  սոցիալական վիճակն է լավացել։

Առավել մանրամասն՝ հղումով։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica