Գումարներ կան, բայց կառավարությունն ուզում է պարգևավճարների, ավտոպարկի թարմացման վրա ծախսել, բայց ոչ` սոցիալապես խոցելի խմբերի. տնտեսագետ
Քաղաքական

Արդեն 1,5 տարի բարձր գնաճային ֆոն ունենք տնտեսությունում, և շատ կարևոր է, որ պետությունը թեթևացնի սոցիալապես խոցելի խավերի բեռը, որովհետև գաղտնիք չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացնումը հարվածում է հենց այդ խմբերին. Սարյանի արձանի պուրակում «Դիմադրություն» շարժման կազմակերպած` «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Պետությունը հսկայական անելիք ուներ, հիմնական գործիքն էլ պետական բյուջեն է, որը պլանավորելիս, անշուշտ, պետք է հաշվի առնվեին գնաճային միտումները, որոնք առկա էին տնտեսությունում ու մի քանի ամիս չէ, որ գլուխ էին բարձրացնում»,- ասաց նա`հավելելով, որ 2022-ի բյուջետային քաղաքականության մեջ ակնհայտ անհամապատասխանություններ կան:
Ներկայացնելով դրանք ու վերլուծելով` տնտեսագետը հայտարարեց, որ բոլոր հիմնավորումները, թե փող չկա, բյուջետային միջոցները սուղ են, որևէ քննադատության չեն ենթարկվում:
«Ավելին` այդ գումարները կան, բայց կառավարությունն ուզում է դրանք իր հայեցողությամբ ընթացիկ ծախսերի, պարգևավճարների, ավտոպարկի թարմացման կամ նմանատիպ այլ ծախսերի ուղղել, բայց ոչ` սոցիալապես խոցելի խմբերին»,- նշեց Կառլեն Խաչատրյանը:
Մանրամասն` տեսանյութում: