close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց չի հանդիսանա նախարարին փոխարինող պաշտոնատար անձ

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 15:54
 Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց չի հանդիսանա նախարարին փոխարինող պաշտոնատար անձ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը․ ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով  «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նա նշեց, որ նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները՝ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելը, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկ ներկայացնելը, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելը, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունումը:

Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:

«Խմբագրվում և հստակեցվում է պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ-ի ու պաշտպանության նախարարի և ԳՇ պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում», - ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ առաջարկության նպատակն է բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը:

Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԳՇ-ի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը: Ամրագրումների գործընթացի հստակեցման նպատակով սահմանվում է, որ ամրագրման ենթակա են զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններում աշխատող, այն պաշտոններ զբաղեցնող և մասնագիտություններ ունեցող աշխատողները, որոնց գործունեությունը չի կարող դադարեցվել համապատասխան կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Հստակեցվում է զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica