close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 12:58
 Այն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ.

Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ վերածելով դրանք սեփական թիկնազորի, այդ թվում՝ նախագահի ինստիտուտը և սահմանադրական կարգի պաշտպան Սահմնադրական դատարանը,

Պետության սահմանները, անվտանգության հարցերը լուծվում են երրորդ պետությունների հարաբերություններում՝ քո հաշվին։

Պետության փլուզման ֆոնին, թարմ 5 հազար զոհերի ֆոնին ռեստորանները լեփ-լեցուն են, քեֆ-ուրախությամբ նշում ենք պետության վախճանը։

Ի՞նչ անել, երբ սփյուռքը Հայաստանին վերաբերվում է որպես ռեստորանային մեծ հրապարակ և որպես ընդհանուր պետություն այստեղ հեռանկար չի տեսնում։

Հայաստանը աշխարհի համար փոքրացել է մինչև երկրի ղեկավարի հեռախոս։ Ի պաշտոնե այդ հեռախոսին զանգում են մեր մասին հարցեր որոշողները, այդ պաշտոնի հետ հանդիպում են, ներկայացնում արդեն որոշված լուծումները, ստորագրվելիք փաստաթղթերը, հանձնվող տարածքների ցանկը և այլն։

Պետության անկումը տեղի է ունենում համաժողովրդական անտարբերության ֆոնին, բոլոր վերնախավերի բացառիկ անլրջության պայմաններում։

Չի կարող լինել որևէ սահմանադրություն և որևէ սահմանադրական նորմ, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ ժողովուրդը հայտնվում է համատարած անհուսության մեջ և պարզում է մեծ սպիտակ դրոշ՝ ի տես ողջ աշխարհի։

Ի՞նչ անել, երբ չի ծնվում ընդգծված լիդեր, որ կդառնար Շառլ դե Գոլ, Արամ Մանուկյան, թեկուզ՝ Աթաթուրք, որ իր կամքով ու առաքելությամբ պատմության նոր էջ կբացեր իր ժողովրդի ու պետության համար։

Եթե մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կբերեն մեր պետությունը, չարաչար սխալվում ենք. չեն գալու, չեն փրկելու։

Փոխարենը մենք ունենք մարդկային լուրջ ռեսուրս՝ առաջ գնալու, անցյալը վերաիմաստավորելու, անցյալի սխալներն առանց բարդույթների հասկանալու, այս մղձավանջից դուրս գալու ու հետպատերազմյան վերելք ունենալու համար։ Սահմանադրության մեջ գրված չէ, որ այդ մարդիկ, մի պահից սկսած, պետք է մի կողմ դնեն բոլոր ամբիցիաները և ուժ գտնեն հակադրվելու սխալ որոշումներին և սխալ զարգացումներին։

Սահմադրությունը նման բան չի ասում, բայց մենք շատ լավ դա հասկանում ենք»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica