close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ կարծում, որ իրավապահ համակարգում կան թասիբով տղերք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն․ Գարիկ Գալոյան

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 12:43
 Չեմ կարծում, որ իրավապահ համակարգում կան թասիբով տղերք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն․ Գարիկ Գալոյան

Իրավական համակարգում անպատժելիության մթնոլորտ է։ Արգիշտի Քյարամյանին ինչի՞ համար են կոչում շնորհել, որ ծածկադմփո՞ց անեն մեր տղերքի գործը․ լրագրողների հետ զրույցում ասացց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ հավելելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից էլ առանձնապես սպասելիքներ չունեն։ 

Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ում կգտնվեն մարդիկ, որոնք կբացահայտեն դավաճանությունը։ 

«Մինչև վերջ պայքարելու ենք։ Չեմ կարծում, որ էս իրավապահ համակարգում կան ընենց թասիբով տղերք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն», - նշեց Գալեյանը։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև այսօր դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են, որ իրենց հայցով քրեական գործերը Քննչական կոմիտեից տեղափոխեն ԱԱԾ, քանի որ Քննչական կոմիտեին չեն վստահում։ Նաև՝ որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica