close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

215 երեխա անհայտ թաղածները ժողովրդավարություն տարածո՞ղ, այն էլ Հայաստանո՞ւմ. Հովհաննես Իշխանյան

Հասարակություն

6 Հուլիսի 2022, 09:57
 215 երեխա անհայտ թաղածները ժողովրդավարություն տարածո՞ղ, այն էլ Հայաստանո՞ւմ. Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, արձակագիր Հովհաննես Իշխանյանը գրում է.

«215 երեխա անհայտ թաղածները ժողովրդավարություն տարածո՞ղ, այն էլ Հայաստանո՞ւմ։

Կանադան ցեղասպանության համար հատուկ դպրոցներ էր բացել։ Բնիկներից ստիպողաբար խլում էր երեխաներին ու այդ դպրոցներում ջնջում նրանց մշակույթը, լեզուն, ինքնությունը։ Արգելվում էր խոսել մայրենիով։

Այդ դպրոցներից էր Կամլուպսի դպրոցը։ Գործել է մինչև 1978թ․՝ Ջոն Լենոնի «Imagine» երգի թողարկումից 7 տարի անց, Յուրի Գագարինի տիեզերք թռիչքից 17 տարի անց։

Դպրոցի տարածքում ատամ են հայտնաբերել, իսկ մի զբոսաշրջիկ 2000-ականներին մանկան կողոսկր ա գտնում։

Հետագայում իմացվում ա, որ դպրոցի տարածքում 200-ից ավելի երեխա են անհայտ, անանուն, անլեզու թաղել։ Ամենափոքրը՝ 3 տարեկան։

Ինքնությունը խլում ես, ուրեմն կարող ես անանուն թաղել։

Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու կապացությամբ նրանց արտաքին գործերի նախարարն ասել է, թե Հայաստանի ժողովրդավարության ու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու համար են բացում։

Ուրեմն, Հայաստանում ինքնությունը, բնազդները ջնջող «դպրոցներ»՝ կազմակերպություններ ու անձանց են հիմնում, որ տեղի բնիկները չճանաչեն թշնամուն և թշնամի համարեն նրանց, ովքեր ապահովում են անվտանգությունը։

Արդյունքում Հայաստան պիտի մտնի Կանադայի ցեղասպանակից, բնիկներին վերացնող պետությունը՝ Թուրքիան, ինչի արդյունքում Հայաստանում ապրող բնիկները կթաղվեն անանուն, անհիշատակ, անլեզու։

Ցեղասպան Կանադան նաև որպես ցեղասպանություն է ճանաչել Չինաստանում ույղուրների՝ թուրքական ցեղերի հանդեպ վերաբերմունքը։

Առաջին նկարում Կամլուպսի դպրոցն է, երկրորդ նկարում մահացած բնիկ երեխաների համար սգացող բնիկ կինը»։ 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica