close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Հայաստանին հերթական տարածքային հավակնություններն է ներկայացրել

Հասարակություն

5 Հուլիսի 2022, 16:32
 Ադրբեջանը Հայաստանին հերթական տարածքային հավակնություններն է ներկայացրել

Ադրբեջանցի գործիչների մի խումբ, որոնք իրենց «փորձագետներ» են անվանել, դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին «Երեւանի եւ նրա Թեփեբաշի թաղամասի առումով»։

Ըստ APA-ի՝ այս մասին այսօր տեղեկացվել է «Թեփեբաշի թաղամասի՝ Երեւանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» անունը կրող «հետազոտության» շնորհանդեսի ժամանակ։

Նման «հետազոտության» քաղաքական պատվերն ակնհայտ է՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի պարբերական տարածքային հավակնությունները Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ։

«Նշվել է, որ ադրբեջանցի գիտնականների եւ հանրության ներկայացուցիչների խումբը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երեւանում, այդ թվում Թեփեբաշի թաղամասում Հայաստանի կողմից իրականացվող՝ ադրբեջանցի ժողովրդի մշակութային եւ պատմական ժառանգության ցեղասպանության առումով»,- գրել է պարբերականը։ 

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica