Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Հասարակություն

Երբ սահմանի վրա թշնամին ծանր զինատեսակներից կրակում է, երկրում Սահմանադրությունը շարունակվում է ոտնահարված մնալ, Չավուշօղլուն լիակատար աջակցություն է հայտնում Նիկոլին ու բացահայտում, որ Դիմադրության շարժման պայքարը արգելակում է Թուրքիային ու Ադրբեջանին նորանոր զիջումներ անել, ուշադրություն շեղելու համար ի՞նչ պետք է անել: Նիկոլը սովորության համաձայն գործի է անցնում ու իբրև շարունակություն նախկինում գինովցած, քնած, ծառի վրա թառած, եգիպտացորեն ուտող ու տարատեսակ այլ լուսանկարների, հրապարակում է նորը՝ ինքն ու եղջերուները... Նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող:
Հ.Գ. լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սեւ ֆոնի վրա է հայտնվել...
«Հայաստան» խմբակցության պատգամավոր