close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը շատ սխալ բան կանի, եթե Ադրբեջանի համար ճանապարհ կառուցի. Հենրիկ Քոչինյան. 168.am

Հասարակություն

4 Հուլիսի 2022, 17:54
 Հայաստանը շատ սխալ բան կանի, եթե Ադրբեջանի համար ճանապարհ կառուցի. Հենրիկ Քոչինյան. 168.am

168.am-գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կամ գոնե չի բացառում հնարավոր նոր պատերազմի սպառնալիքը, ռուսական լրատվամիջոցները գրում են, թե Հայաստանի տարածքով ինչպես է անցնելու Նախիջևանն Ադրբեջանին կապող ցամաքային ճանապարհը։

Այսպիսով՝ ըստ տարբեր հրապարակումների, հայկական կողմից ճանապարհը ձգվելու է Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային այն հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականը Նախիջևանը  կապում էին Կովսականի՝ Զանգելանի հետ, Հայաստանի տարածքով:

168.am-ը 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանից հետաքրքրվեց, թե այդ հրապարակումների համաձայն, եթե այդպես գործի ճանապարհը, այն հայկական ի՞նչ տարածքներ է ընդգրկելու։

«Խորհրդարային Միության տարիներից Երևանից դեպի Նախիջևան գնացող ճանապարհը Երասխով, Արաքսի ափով գնում էր դեպի Նախիջևան՝ Օրդուբադ, այնտեղից էլ անցնում էր Մեղրի, Մեղրիի երկայնքով էլ գնում էր դեպի Զանգելան և այլն։ Դա, կարելի է ասել՝ եղել է մեր տարածքում՝ Մեղրիից այն կողմ դեպի Զանգելան երրորդ կարգի ճանապարհ, բայց իրականում լավ ճանապարհ չէր։ Այն ժամանակ գործող ճանապարհը դա է եղել»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Եթե վերագործարկվելու է Խորհրդային Միության այդ ճանապարհը, ապա Հենրիկ Քոչինյանը մեկ հարց ունի ՀՀ իշխանություններին՝ Հայաստանն ի՞նչ պարտավորություն ունի Ադրբեջանի համար ճանապարհ կառուցելու։

«Հայաստանը պարտավորություն ունի՞ Ադրբեջանի կամ Նախիջևանի համար ճանապարհ կառուցելու, ո՛չ մի պարտավորություն էլ չունի։ Հայաստանում կան ճանապարհներ, եթե ադրբեջանցիներն ուզում են, այն հատվածներում, որտեղ անցումային, սահմանային կետ կա, թող այդ կետից մտնեն, մյուս կետից դուրս գան։ Հայաստանը շատ սխալ բան կանի, եթե դնի ու Ադրբեջանի համար ճանապարհ կառուցի»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը, վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, կատարում Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ Ադրբեջանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, մասնավորապես՝ հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին, Հենրիկ Քոչինյանը պատասխանեց.

«Հարցը պետք է տալ երկրի ղեկավարին։ Ինքս բարեբախտաբար թե դժբախտաբար, այսօր ոչինչ չեմ հասկանում ու հարց լուծող չեմ»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica