Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին՝ համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու
Տարածաշրջան

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ երկուշաբթի Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երեւանի հետ երկխոսությունը շարունակելուն եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։
«Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին՝ համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության. տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Չավուշօղլուն զարմացել է. «Ինչո՞ւ նորմալացման բանակցությունների հաջորդ փուլերը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երեւանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»։
Նա նշել է, որ Թուրքիան նույնպես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։