close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն արեւելագիտական գերտերություն է․ թուրքագետ

Քաղաքական

4 Հուլիսի 2022, 15:28
 Հայաստանն արեւելագիտական գերտերություն է․ թուրքագետ

Այս համաժողովի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանն արեւելագիտական գերտերություն է։ Այս մասին Երեւանում «Պարսից ծոցի արաբական երկրները եւ հայկական համայնքները. միտումներ եւ խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում ասաց թուրքագետ, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի գիտական ներուժն ամենակարեւոր գործոնն է Հայաստանի՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական գերտերության վերածվելու ճանապարհին։ «Հենց դա գիտակցելով՝ մենք շարունակում ենք ուսումնասիրել մեզ համար կարեւոր եւ հարազատ տարածաշրջանը՝ Արեւելքը»,- հավելեց Մելքոնյանը։

Սա, նրա գնահատմամբ, կարող է նպաստել ոչ միայն գիտական խնդիրների լուծմանը, այլեւ տարածաշրջանի համար գիտական ու գործնական մեծ նշանակություն ունենալ։ «Այսօր շատ կարեւոր նշանակություն ունի նաեւ տարածաշրջանի հայ համայնքի խնդիրների վերհանումը»,- ընդգծեց թուրքագետը։

Նշենք, որ համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ արաբական երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica