close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը չի միջամտի Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Չավուշօղլուն

Տարածաշրջան

4 Հուլիսի 2022, 13:55
 Ռուսաստանը չի միջամտի Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Չավուշօղլուն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Սիրիայի հյուսիսում գործողության հարցում, սակայն Անկարան չի հավատում, որ Ռուսաստանը կմիջամտի։ Այս մասին նա ասել է NTV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ թուրքական կողմը Մոսկվայից որեւէ սուր արձագանք կամ բողոք չի ստացել։ «Ոչ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի։ Մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենք շատ հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայում գործողությունների, Ղրիմի չճանաչման և այլնի, այց մենք ունենք տնտեսական և քաղաքական հարաբերություններ»,- ասել է նա:

Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը «չեն պահում իրենց խոսքը», որը տվել են Թուրքիային Սիրիայում ահաբեկիչների վերաբերյալ, ուստի Անկարան ստիպված կլինի ինքնուրույն լուծել խնդիրը. «Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չունեն իրավունք Թուրքիայի զինված ուժերի պլանավորված գործողության մասին խոսելու, նրանք իրենց խոսքի տերը չեղան»։


Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica