close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հասարակություն

4 Հուլիսի 2022, 13:26
 Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 26, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, սպանության սպառնալիքի, ծեծի ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica